ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անդրադարձել է հնարավոր խաղաղությանը միտված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի
թվիթերյան գրառման մեջ։
«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկել Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ինչպես կկարողանա ԱՄՆ-ը լավագույնս աջակցել գործընթացին»,- ավելացրել է բյուրոն մեկ
այլ հրապարակմամբ։