Չորրորդ օրն անընդմեջ անկարգություններ են Շվեդիայի մի շարք քաղաքներում այն բանից հետո, երբ աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանը, որը ղեկավարում է դանիական հակաիսլամական Stram Kurs (Կոշտ կուրս) կուսակցությունը, ասել է, որ այրել է Ղուրանը և դա նորից կանի՝ տեղեկացնում է DW-ն։
Տարբեր քաղաքներում կազմակերպված անկարգությունների ժամանակ վիրավորվել է 10 խռովարար, 16 ոստիկան, բերման է ենթարկվել 25 մարդ, հրկիզվել են ավտոբուս, մեքենաներ, անվադողեր և աղբամաններ, իրավապահները նախազգուշական կրակ են բացել՝ փորձելով դադարեցնել բռնությունը՝ հայտնում է տեղական մամուլը։
Շվեդիայի ոստիկանության տվյալներով՝ Stram Kurs-ի ակտիվիստները քարեր են նետել ոստիկանների վրա, ինչպես նաև բարիկադ են կանգնեցրել, որը խոչընդոտում է երթևեկությանը:
Իրանի և Իրաքի իշխանությունները կանչել են Շվեդիայի դեսպաններին՝ բողոքելու Ղուրանի այրման դեմ։