Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը գրառում է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ։ Այդ մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը:
Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են:
Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- նշել է նախարարը։