Փաստենք: Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Արթուր Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Վանեցյանն Ազատության հրապարակում մարդկանց հավաքելով Արցա՞խն է փրկելու, իհարկե, ոչ, նպատակը մեկն է` իշխանափոխություն:
Արցախը փրկող, Շուշին ու Հադրութը հետ բերող ընդդիմադիրները մինչ օրս չեն ներկայացրել փրկության իրենց տարբերակը, փոխարենը հնչեցրել են խոստումներ բաժակաճառերի տեսքով»,- ասված է Չախոյանի գրառման մեջ: