Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին կամ Սուրբ Զատիկին նվիրված պատարագին մասնակցել է Ամարասի վանական համալիրում՝ Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այդ մասին ասված է Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։
«Քրիստոնեական այս տոնը հատուկ խորհուրդ ունի իր մեջ, և աղոթքս առ Աստված մեր երկրի ու ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ հարատևման համար էր:
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի…»,- նշված է գրառման մեջ։