Բանակում, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, վերջին 12 տարվա ամփոփ տվյալով, ավելին են 270-ից: Ցավալի այս վիճակագրության մի մասը դեպքեր են, երբ ծառայակիցը կամ վերադասը, դիտավորյալ թե անզգուշությամբ, սպանել է կամ էլ հալածելով ինքնասպանության է դրդել զինվորին:
Ճիշտ է, եղել են նաև դեպքեր, որ մահը դարձել է զինծառայողի կողմից մարտական կանոնների խախտման հետևանք:
Սպանված տղաների ծնողների համար սփոփանք, իհարկե չկա, բայց վիշտը կարող է թեթևացնել միայն արդար դատաքննությունը, որին ոչ միշտ են արժանացել: