Տոկիոն 102 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Կիևին՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Վերջնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ճապոնիայի կառավարության հետ։ Գումարը կուղղվի մեր երկրի, ժողովրդի առաջնահերթ կարիքները ֆինանսավորելուն»,- նշել է Շմիգալը։
Նրա խոսքով՝ Կիևը ֆինանսական աջակցության հարցով բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով, ինչպես նաև բոլորի հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնելու։