Ռումինիայի իշխանությունները որոշում են ընդունել ապրիլի 17-ից արգելելու ռուսական դրոշի ներքո նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ` հայտնել են Ռումինիայի ծովային վարչակազմի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ բացառություն կարվի այն դեպքերում, եթե նավն օգնության կարիք ունի և ապաստան է փնտրում, անվտանգության նկատառումներով կամ մարդկային կյանքեր փրկելու համար նավահանգստում վթարային կանգառ է անհրաժեշտ:
Բացի այդ, սահմանափակումները չեն տարածվի այն նավերի վրա, որոնք Եվրամիություն են տեղափոխում գազ, նավթ, նավթամթերք, մետաղներ, քիմիական արտադրանք, պարենամթերք, գյուղատնտեսական արտադրանք, պարարտանյութ, միջուկային վառելիք և այլն:
Նախօրեին ռուսական նավերի նկատմամբ նման միջոցներ կիրառելու մասին էր հայտարարել Բելգիան։