ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այդ մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Ռուսները ինչ-որ բաներ ասել են մասնավոր կարգով, ինչ-որ բան ասել են հրապարակավ, սակայն ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել»,- ասել է Փրայսը:
Միևնույն ժամանակ, նա չի հաստատել ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ Կիևին աջակցությունը դադարեցնելու խնդրանքով: Մոսկվան ևս պաշտոնապես չի հաստատել այդ լուրերը:
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանը դիվանագիտական նոտա է հղել ԱՄՆ-ին՝ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին հայտարարությունից հետո: