Եվրոպան ուշացնում է Ուկրաինային աջակցությունը սպառազինությամբ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինային նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:
«Մեզ չեն ուղարկում այն, ինչ մենք խնդրել ենք, զենքը շատ երկար է տեղ հասնում։ Նման խաղը չի նպաստի ժողովրդավարության հաղթանակին»,- գրել է Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում։
Քաղաքական գործիչը նաև պահանջել է Կիևին անհրաժեշտ սպառազինություն տրամադրել «հիմա, ոչ թե մեկ ամսից»։