Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 22-րդ՝ «Տերն իմ հովիվն է» սաղմոսով՝ ցանկանալով, որ այն մեզնից յուրաքանչյուրին ուղեկցի ողջ կյանքի ընթացքում և մեր երկիրը հավիտյան:
Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց: Նա կենդանացրեց ինձ, հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով: Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն: Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց: Գլուխս յուղով օծեցիր, և քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես: Ողորմությունը քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ: