Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթից, չնայած Ռուսաստանը հանդես է գալիս միասնական փաստաթղթի օգտին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ փաստաթղթերից մեկը պետք է վերաբերի երկրի անվտանգության երաշխիքներին, մյուսը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։
«Իրավիճակը երկրում շատ ծանր է։ Մեր զինվորներն արգելափակված են։ Եթե Ռուսաստանը ոչնչացնի Մարիուպոլը պաշտպանող ուկրաինացի զինվորականներին, հետագա խաղաղ բանակցություններն անհնար կդառնան։ Մեր տարածքները և ժողովուրդը սակարկման ենթակա չեն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է։