ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Մասնավորապես՝ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները տարաքծային ստորաբաժանումների հետ մարտի 17-ից ապրիլի 15-ը ներառյալ մշտադիտարկել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերով անցնող միջպետական ճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց։
Մշտադիտարկման նպատակը ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված բեռների թույլատրելի չափերի պահպանումն է, ինչի արդյունքում կբացառվեն դժբախտ պատահարները, չեն վնասվի ճանապարհային ենթակառուցվածքները։
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում վերահսկողության արդյունքում կազմվել է 40 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 8 մլն դրամի տուգանք։
Նշենք, որ թույլատրելիից ավելի բեռ տեղափոխելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․3 հոդվածով սահմանված է տուգանք՝ 200.000 դրամ:
ՀՀ ողջ տարածքում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեrռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։