Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս պահին Թալին-Լանջիկ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են հողային աշխատանքներ, ջրատարի և ջրատարի բետոնե հիմքի կառուցում, ճանապարհային ենթահիմքի փռում և այլն։
Հիշեցնենք, որ Տրանշ-3-ում 2021 թ. իրականացվել են մոտ 50 կմ ասֆալտապատման աշխատանքներ։ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր կառուցված ճանապարհահատված։