«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված՝ սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ, և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների
իրացման կասեցումը վերացվել է: