Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարումներ իրականացնել ռուբլով: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»,- ասել է նա:
«Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրն արդեն մի քանի տարի է` թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է: