Ռուսական ավիաընկերությունների ներկայացուցիչները կկարողանան ինքնաթիռներ գնել արևմտյան մի շարք լիզինգային ընկերություններից՝ ԵՄ պատժամիջոցների քաղաքականության փոփոխությունից հետո՝ գրում է Bloomberg-ը:
Անցյալ շաբաթ Եվրամիության պատժամիջոցների փոփոխությունը պոտենցիալ հնարավորություն ստեղծեց որոշ ավիաարտադրողներին՝ Ռուսաստանում պահվող ինքնաթիռները վաճառել ավիաընկերություններին, որոնք ներկայումս դրանք շահագործում են առանց թույլտվության:
Այսպիսով՝ կողմերը կկարողանան կատարել մինչև փետրվարի 26-ը կնքված ֆինանսական վարձակալության պայմանագրով նախատեսված փոխադարձ պարտավորությունները՝ գրում է թերթը։
Ապրիլի 11-ին Եվրամիությունը ռուսական 20 ավիաընկերություններին ներառել էր սև ցուցակում՝ պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ Նրանց արգելվում է թռչել ԵՄ երկրների տարածքով և վայրէջք կատարել նրանց օդանավակայաններում։