Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն է մատուցում:
Երկրի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը:
Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: