Չինաստանի իշխանությունները մտադիր են ամեն գնով ապահովել մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միավորումը՝ անկախ ԱՄՆ-ի հայտարարություններից։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը։
«Չինաստանը պետք է և անպայման կլինի միասնական, մենք պատրաստ ենք առավելագույն միջոցներ ձեռնարկել Թայվանի հետ խաղաղ միավորման համար»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչպես է Պեկինը գնահատում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով օգնական Ջեյք Սալիվանի վերջին հայտարարությունը, ըստ որի, ԱՄՆ իշխանությունները կընդունեն բոլոր հնարավոր միջոցները՝ թույլ չտալու ուժի միջոցով Թայվանի վերամիավորումը մայրցամաքային Չինաստանի հետ։
Պեկինը քննադատել է ամերիկացի կոնգրեսականների վերջին այցը Թայվան, որն, ըստ նրա խարխլում է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքերը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ ավելի վաղ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակն իր հաստատակամ դիրքորոշումն է հայտնել ՉԺՀ-ի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության անընդունելիության վերաբերյալ և Վաշինգտոնից պահանջել է կատարել պարտավորությունները երկկողմ համաձայնագրերին համապատասխան։