ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 13-ին ՌԴ Պետական դումայում հանդիպել է ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին ռուսաստանյան կողմի մասնակցությանը, ինչպես նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրում խորհրդարանական շրջանակների ներգրավվածությանը։