Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցը Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ այցելելու հետ կապված խոչընդոտները:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան: Կարծում ենք, որ այն հայտարարությունները, թե ռուս խաղաղապահների գործողությունները հակասում են այդ հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Զախարովան։
Նա հույս է հայտնել, որ հաշվի առնելով տեղի ունեցած միջադեպերը ինչպես ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում՝ կողմերը ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակի սրման հանգեցնող քայլերից: