ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով՝ ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր՝ ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
հավելված