Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
30 տարի առաջ այս օրը ընդհատվեց Արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը։
«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- այսօր, առավել քան երբևէ պահանջված ու արդիական է Արթուր Մկրտչյանի այս համոզմունքը:
Արթուր Մկրտչյանն Արցախը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ անջնջելի հետք է թողել Արցախի նորագույն պատմության մեջ: