Ապրիլի 11-14-ը N զորամիավորումում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
Համաբանակային մրցույթում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները կընդգրկվեն զինված ուժերի հավաքականում, որը կմասնակցի «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթին։