ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին, այդ թվում՝ 11 Մի-17 ուղղաթիռներ:
«Օգնության այս նոր փաթեթը կպարունակի մեր կողմից արդեն իսկ տրամադրված բարձր արդյունավետության սպառազինությունների համակարգերից շատերը և նոր զինատեսակներ, որոնք հարմարեցված են ավելի լայն հարձակմանը, որը, ինչպես մենք ակնկալում ենք, Ռուսաստանը կձեռնարկի Ուկրաինայի արևելքում»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ նոր զինատեսակները ներառում են հրետանային համակարգեր, հրետանային արկեր և զրահամեքենաներ։ Բացի այդ, Ջո Բայդենը հավանություն է տվել նաև Կիևին լրացուցիչ ուղղաթիռներ փոխանցելուն: