Ապրիլի 14-ին Ուկրաինան և Ռուսաստանը չորրորդ անգամ ռազմագերիներ են փոխանակել՝ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
Նշվում է, որ փոխանակվել են 5 սպա և շարքային կազմի 17 զինծառայող։ Ազատ են արձակվել 8 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 1 կին։
Ընդհանուր առմամբ Ուկրաինա է վերադառնում երկրի 30 քաղաքացի։
Ռուսական կողմը գերիների փոխանակման հետ կապված տվյալներ դեռևս չի հրապարակել: