Թուրքիան կհետևի Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներին, եթե դրանք հաստատվեն ՄԱԿ-ի մակարդակով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան կհետևի ՄԱԿ-ի մակարդակով համաձայնեցված և հաստատված բոլոր սահմանափակումներին»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիայի գործողություններն այս ոլորտում հիմնված են միջազգային իրավունքի նորմերի վրա:
Նրա կարծիքով՝ չնայած Ուկրաինայում բարդ իրադրությանը՝ այնտեղ կրակի դադարեցման հնարավորությունը պահպանվում է, իսկ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Կիևի և Մոսկվայի պատվիրակությունների միջև նոր բանակցություններ կազմակերպելու համար: