Արևմուտքն ութ տարի շարունակ պաշտպանում էր Կիևին՝ խոչընդոտելով կատարել Մինսկի պայմանավորվածությունները, առաջ քաշելով միայն ուժային լուծում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջազգային թվային հարաբերություններ 2022» համաժողովին:
Նրա խոսքով՝ Կիևն այսքան ժամանակ պատրաստվում էր պատերազմի:
Խոսելով Արևմուտքի հետ հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ Արևմուտքը փորձում է վերջնականապես տապալել երկխոսության հնարավորութունները:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը անդրադարձել է նաև արևմտյան տեղեկատվական հարթակների սահմանափակումներին՝ շեշտելով, որ Ռուսաստանը կշարունակի օգտվել դրանցից, սակայն հույսը դնելու է ներքին հարթակների վրա: