Ըստ ՀՀ վարչապետի՝ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։
«Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։
Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև դա հենց դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- շեշտեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքը՝ մտադրություն ունենալով մեկնել Արցախ և մարզեր։