Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկատվություն է հրապարակել Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների մասին:
2022 թ. ապրիլի 10-ի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի, Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների ավագանու անդամների, Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն հետևյալն են.
Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Գեորգի Վիտալիի Պողոսյանը` 270 կողմ ձայներով (գրանցված էր 3 թեկնածու):
Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում համայնքի ավագանի են ընտրվել Վլադիմիր Վաչագանի Առստամյանը (10 կողմ) , Լուսիկ Նիկոլայի Ամզոյանը (5 կողմ), Ռայա Վահանի Փաշայանը (14 կողմ), Գեղամ Ռաֆիկի Ավագյանը (7 կողմ), Գոհարիկ Վասիլիի Աբրահամյանը (13 կողմ):
Մարտունու շրջանի Նորշեն համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Էդուարդ Սարգսի Ծատրյանը (24 կողմ), Գեղամ Ալեքսանդրի Պողոսյանը (18 կողմ), Արմեն Արտեմի Ավանեսյանը (22 կողմ), Դավիթ Մառլենի Դանիելյանը (20 կողմ), Կարեն Վաչագանի Դադայանը (16 կողմ):
Մարտունու շրջանի Սոս համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Ռոբերտ Արսենի Բալայանը (66 կողմ), Երվանդ Անդրանիկի Բալայանը (50 կողմ), Արմեն Ալեքսանդրի Քոչարյանը (48 կողմ), Մարատ Վլադիմիրի Բալայանը (38 կողմ), Արմեն Բենյամինի Ստեփանյանը (51 կողմ):
Մարտունու շրջանի Վարանդա համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Արմեն Ռուբենի Բաղրյանը (2 կողմ), Կարինե Արթուրի Հարությունյանը (3 կողմ), Արթուր Վահանի Խաչատրյանը (7 կողմ):
Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Մովսես Մերուժանի Առուստամյանը (36 կողմ), Գարիկ Մամիկոնի Խաչատրյանը (6 կողմ), Դերենիկ Վովայի Մակարյանը (22 կողմ), Գառնիկ Ահարոնի Գևորկյանը (3 կողմ), Մակիչ Մայիսի Շահոյանը (15 կողմ):
Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող, կամ ընտրողների 49.35 %: