Պտտահողմը հարվածել է ԱՄՆ Տեխաս նահանգի Ուիլյամսոն շրջանին՝ պատճառելով մեծ վնաս, խափանվել է Էլեկտրամատակարարումը: Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ տուժել է 23 մարդ, 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Հիմնականում տուժել է 2300 բնակիչ ունեցող Սալադո քաղաքը։ Տները մեծ վնաս են կրել, ծառերն արմատախիլ են եղել։
France24-ն էլ հայտնում է, որ ջրհեղեղներից ու սողանքներից տուժել են Հարավաֆրիկյան Հանրապետության մի շարք բնակավայրեր՝ խլելով մոտ 259 մարդու կյանք:
Տեղումների նվազման մասին օդերևութաբանների կանխատեսումները չեն արդարացել, քաղաքներից բացի մեծ վնասներ են կրել գյուղական շրջանները: Ջրհեղեղի հետևանքով ավերել են բազմաթիվ տներ ու կամուրջներ։