Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը RBB ռադիոկայանի եթերում ասել է, որ դեռ մտադիր չէ այցելել Ուկրաինա: Նա այցով Կիևում էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից առաջ:
Շոլցի համար անհասկանալի է Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունելու՝ Կիևի մերժումը։
Կանցլերը «ապշեցնող» է համարել այն փաստը, որ Շտայնմայերի այցը հավանություն չի ստացել ուկրաինական իշխանությունների կողմից, մինչդեռ դաշնային նախագահն ինքն է «ցանկացել գնալ» Կիև։