Չինաստանն անընդունելի է համարում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, քանի որ դրանցից ի վերջո տուժում են մյուս բոլոր երկրները: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը։
«Միացյալ Նահանգները մեծ տերություն է, և նրանք հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային տնտեսական համակարգի կանոնները պահպանելու, նրա կայունությունն ապահովելու հարցում: Մենք չենք կարող թույլ տալ, որ մյուս երկրները վճարեն Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների համար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների բացասական հետևանքները:
Չինացի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը «պետք է շտկի վաղեմի թերությունները» և աջակցի ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններին։ «Պատերազմն ու պատժամիջոցները միակ ընտրությունը չեն»,- հավելել է Չժաո Լիցյանը։