Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Վոլոդիմիր Զելենսկին սպասում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցին Կիև՝ քննարկելու գործնական հարցեր, այդ թվում՝ զենքի մատակարարումը՝ գրում է ТАСС-ը։
Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Ենթադրվում է, որ պատճառը Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքականությունն է:
Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP, լիբերալներ) փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկին այդ մերժման ֆոնին դեմ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Շոլցի այցին Ուկրաինա: Նրա կարծիքով՝ նախագահ Զելենսկուն Գերմանիայի նախագահի հարցով վատ խորհուրդ են տվել, և այդ մերժումով նա չափն անցել է: