Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին՝ տեղեկացնում են նախագահի գրասենյակից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ: