ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ շրջանառության մեջ է դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Ըստ նախագծի՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։
Այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:
Այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը: