Ազգային ժողովը քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին:
«Այն զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները, ովքեր, այնուամենայնիվ, կցանկանան գնալ պարտադիր զինվորական ծառայության, կարող են իրենց կամքով, դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից և զորակոչվել»,- ասաց օրենքի նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Պաշտպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին: