Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ:
Մասնավորապես՝ 2022 թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով:
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար, և միաժամանակ հայտնում, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։