Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին այցելելու Կիև, եթե դա կօգնի երկխոսություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։
«Իմ հայրենակիցներն ակնկալում են, որ անեմ հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Փարիզն անցանկալի անձ է հայտարարել ևս 6 ռուս դիվանագետների։ Նրանք մեղադրվում են Ֆրանսիայի ազգային շահերին հակասող գործունեություն իրականացնելու համար՝ հայտնել են երկրի արտգործնախարարությունից:
Ռուսաստանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Մոսկվայի պատասխանը չի ուշանա: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուս դիվանագետների արտաքսումները չեն կարող փոխել Մոսկվայի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։