Ապրիլի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել են Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ և մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում պատվիրակության անդամները նույնպես հանդես են եկել ողջույնի խոսքով, որից հետո հանդիպումը շարունակվել է անմիջական միջավայրում՝ բոլոր ներկաների մասնակցությամբ մանրամասն քննարկումների շուրջ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստանի» ոչ միայն Գորիսի, այլ նաև Գյումրու, Վանաձորի և Բերդի մասնաճյուղերի շահառու կանայք։
Սյունիք աշխատանքային այցը շարունակվում է: