Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիրներն այսօր բոյկոտեցին Ազգային ժողովի նիստը: Այս քառօրյային նրանք չեն մասնակցելու:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմության այսօրվա հայտարարությանը:
«Ուզում եմ հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ: Ուզում եմ հասկանալ՝ լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, իրենց վրա ծախսված գումարները պետության կողմից արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ ունեն, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ: Զուգորդված աշխատանք Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ, հայտարարություն՝ սադրանք սահմանին, բարձր մակարդակով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Վադիմիր Պուտինի միջև, հայտարարություն՝ միտինգ, ամբողջը՝ իրար հետ զուգորդված: Սրանք զուգադիպություններ չեն»,- մասնավորապես ասել է Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: