Ուկրաինան այժմ գտնվում է ծանրագույն ֆինանսական վիճակում՝ հայտարարել է ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն բրիտանական Financial Times թերթի հետ հարցազրույցում:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կիևին տասնյակ միլիարդավոր դոլարների չափով։
Մարչենկոյի խոսքով՝ Ռուսաստանի հատուկ գործողությունը քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքին արդեն իսկ զգալի վնաս է հասցրել, որը գնահատվում է 270 մլրդ դոլար:
«Մենք գտնվում ենք ծանրագույն ֆինանսական վիճակում: Այժմ խոսքը մեր երկրի գոյատևման մասին է»,- ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարարը: