Ուկրաինայում հակամարտությունը շուտով թևակոխելու է երկրորդ, ավելի մասշտաբային փուլ` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։
«Ակնհայտ է, որ այս փուլը լինելու է շատ ավելի արյունալի, բարդ, առաջին փուլից տարբերվող, լայնամասշտաբ ինչպես արևելքում՝ Դոնբասում, այնպես էլ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- նշել է նա։
Պաշտոնյան հույս է հայտնել, որ հակամարտությունը երկար չի տևի։
«Այնուհանդերձ, դրա հավանականությունը շատ քիչ է»,- եզրափակել է Ջոանեն։