ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն Փամբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ Փամբուխչյանը 2020 թ. սեպտեմբերի 24-ից զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի, իսկ նույն թվականի դեկտեմբերի 28-ից՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: