ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 21+200-կմ 26+400 և կմ 30+000-կմ 33+500 հատվածները։
Ճանապարհը հիմնանորոգվում է 5.2 կմ և 3.5 կմ երկարությամբ երկու հատվածներով։
3.5 կմ-ն սկսվում է Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրից, վերջանում է Ոսկետափում։ 5.2 կմ-ն սկսվում է Արտաշատից և շարունակվում է մինչև Տափերական բնակավայր։
Այժմ իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են մայթերը։
Նախատեսված է ամբողջությամբ վերականգնել ճանապարհային պատվածքը, կկառուցվեն իջատեղերը, կնորոգվեն կամուրջներ։
Կկատարվեն ճանապարհի կահավորման, ինչպես նաև այլ աշխատանքներ։