Մարտի 4-10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1850 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 189 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 117, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 184 անձ։ 36 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի, 18-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 17-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը փակված համարանիշերով, 2-ը՝ գերձայնային ազդանշաններով, 169-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի դրանից՝ պարեկները հայտնաբերել են 1 հետախուզվողի, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 33 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր: