Ապրիլի 6-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 400 քմ, Կարբի գյուղում՝ 2000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 300 քմ, Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ 500 քմ,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 550 քմ,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.1 հա։