Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը տևական դադարից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
Հայաստանի հավաքականում ընդգրկված երեք մարզիկները՝ Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մասնակցել են Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Հայ մարզիկները տարել են չորս հաղթանակ, պարտվել են միայն լիտվացի թենիսիստներին (1-3) և դարձել արծաթե մեդալակիրներ:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել են Կիպրոսի ներկայացուցիչները:
Երեք լավագույն թիմերն իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակչին, որը 2023 թվականին տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում:
Եվրոպայի առաջնության նախնական փուլին մասնակցել են նաև Լիտվայի, Շոտլանդիայի, Լատվիայի, Սան Մարինոյի և Կիպրոսի տղամարդկանց հավաքականները: