Վրաստանում, Jnews.ge կայքի հաղորդմամբ, ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 281 մարդ, մահացել է 6 բուժառու:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 651 577, այստեղից ապաքինվել է 1 631 715 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 777:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5489 թեստավորում, այդ թվում 3743-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1746-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 1.95% է, վերջին 14 օրվանը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 1.65%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 865 985, վերջին մեկ օրում՝ 141 մարդ: