Իսլանդիայում գրանցվել է հանցագործության աճ, որը նախկինում բնորոշ չէր այս երկրին՝ գրում է Euronews-ը:
Վերջին մեկ տարվա ընթացքում այստեղ հաճախակիացել են դանակահարության, կրակոցների, «հաշիվներ մաքրելու» դեպքերը: Սպանվել է մեկ մարդ, ինչը թմրամիջոցների առևտրի հետ կապված խմբերի գործունեության հետևանք է։ Իշխանությունները մտադիր են ոստիկաններին, որոնք մինչև հիմա զենք չեն կրել, զինել էլեկտրաշոկերով։